«Ազատամարտիկների դաշինք»-ը իշխանություններին կոչ է անում ազատ արձակել «Հաց բերողին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատամարտիկների դաշինք»-ը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում ՀՀ իշխանություններին ազատ արձակել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է. «Մենք՝ ազատամարտիկներս,անթույլատրելի ենք համարում Հայաստանում քազբանտարկյալների առկայությունը, առանձնահատուկ շեշտելով նրանց շարքում մեր մարտական ընկերներին:

Հատուկ առանձնացնում ենք «հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանին, որի նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող հետապնդումներն ավելի քան անըմբռնելի ու անընդունելի են: Սա հայ մարդու այն տեսակն է, որի մեջ խտացված է հայի պատվախնդրությունը, ազգասիրությունը և մարդասիրությունը:
Գտնում ենք, որ իշխանությունների այսօրինակ գործելաոճը լուրջ հարված է հասցնում մեր ազգային արժեհամակարգին, ինչպս նաև ազդում երկրի ժողովրդավարական վարկանիշին, իջեցնելով այն մեր հարևան թշնամի երկրի մակարդակին:

Կոչ ենք անում գործող իշխանություններին, համապետական ընտրությունների շեմին, լրջորեն մտածել մեր պետության վարկանիշի մասին և արմատապես փոխել իրենց վերաբերմունքը այս քաղաքացիների նկատմամբ ընդհուպ մինչև նրանց ազատ արձակելը, իսկ խղճի բանտարկյալ «հաց բերողին»՝ անհապաղ»:




Լրահոս