Հարց քաղաքացիներից` ի՞նչ կարգով է հաշվարկվում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ կարգով է հաշվարկվում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը: Եվ խնդրում եմ ասեք, թե ի՞նչ միջոցներից է վճարվում այդ գումարը

Նարինե Հովհաննիսյան (29 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
Բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի՝ ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աշխատանքային օրերի համար գործատուն վարձու աշխատողի նպաստը վճարում է իր միջոցների հաշվին, իսկ 5-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին նպաստը տրվում է ամենամյա արձակուրդի չoգտագործված մասը ՀՀ աշխատանքային oրենսգրքով սահմանված կարգով oգտագործելու ժամանակահատվածի աշխատանքային oրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:




Լրահոս