Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 14-ին կմեկնի Փարիզ, գրում է haqqin.az-ը՝ հղում անելով Radio France İnternational-ին:
Այցը նվիրված կլինի Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Ակնկալվում է, որ այցի ընթացքում անդրադարձ կկատարվի Արցախի հարցին:
Ալիևի այցից մեկ շաբաթ առաջ Ֆրանսիա կմեկնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի այցը ևս նվիրված կլինի Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մարտի 14-ին Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության ակտուալ հարցերն ու Արցախի իրավիճակը: