ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. Առաջին օգնությունը, երբ երեխան խեղդվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեխայի գործողությունները շատ դեպքերում անհնար է կանխատեսել: Իսկ պահեր, երբ երեխան խեղդվում է, շատ հաճախ են լինում: Երբեմն իրավիճակը միջամտություն չի պահանջում, սակայն որոշ դեպքերում ձեր մասնակցություն է պահանջվում:

Խորհուրդներ ծնողների համար.

Ինչպես պարզել, որ երեխան խեղդվում է.

Եթե երեխան լացում է և օգնության է կանչում, ապա նշանակում է, որ նրա շնչուղիները փակ չեն և օրգանիզմն ինքնուրույն կարող  է լուծել խնդիրը:

Շտապօգնություն պետք է կանչել, եթե կան հետևյալ նշանները.

– Երեխան լայն բացել է աչքերը

– Երեխան չի կարողանում նորմալ շնչել և լացել, ձայնը խուլ է լսվում

– Երեխան լայն բացել է բերանը, բարձր է թքարտադրությունը

Այդ դեպքում պետք է անհապաղ օգնություն կանչել, ապա պետք է ինքներդ առաջին օգնություն ցուցաբերեք:

– Երեխայի ձեռքերը վեր հանեք

– Երեխային որովայնի վրա դրեք ձեռքին և ափով 5 անգամ հարվածեք մեջքին

– Եթե երեխան փոքր իր կամ սննդի կտոր է կուլ տվել, պետք է նրան բարձրացնեք երկու ոտքերից բռնած կամ սեղմեք լեզվի ծայրին և սրտխառնոց առաջացնել

Ոչ մի դեպքում մի փորձեք իրը հանել ինքներդ

Մեծ տարիքի երեխաների դեպքում արդյունավետ է Հելմիչի մեթոդը: Այն կայանում է հետևյալում.

1. Կանգնեք երեխայի հետևում

2. Ձեռքերով բռնեք երեխայի իրանը

3. Մեկ ձեռքը բռունցք արեք

4. Երկրորդ ձեռքով բռնեք բռունցքը

5. Սեղմեք երեխայի որովայնին ներքևից վերև ուղղությամբ

Նման իրավիճակներից խուսափելու համար՝

  • Մի կողմ դրեք փոքր խաղալիքները մինչև երեխայի գիտակցական տարիքը
  • Վաղ հասակից արգելեք երեխային ամեն ինչ բերանը տանել
  • Երեխային սովորեցրեք ուտել կոկիկ
  • Լավ մանրացրեք երեխայի համար նախատեսված ուտելիքը, իսկ ձուկն ու մրգերը մաքրեք փշերից և սերմերից:




Լրահոս