Պրոբլեմ է, անզուսպ մարդիկ կան. Վազգեն Մանուկյանը՝ Մասիսում ՀՀԿ-ականների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում նախընտրական բախումները գնալով շատանում են, և  բոլոր այդ բախումների կիզակետում իշխող ՀՀԿ ներկայացուցիչներն են:

Այս առնչությամբ  ArmLur.am-ը զրուցեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

«Պրոբլեմ է, անզուսպ մարդիկ կան, իրենց չեն պահում: Ես մեկնաբանելու որևիցե բան չունեմ, նամանավանդ, որ չեմ մասնակցում ընտրություններին»,-ի պատասխան մեր հարցի ասաց նա:

Մուրադ Մուրադյան

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀԿ-ական պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի և Մուրադ Մուրադյանի կողմնակիցների միջև բախումներ են տեղի ունեցել, իսկ ահա օրեր անց  Արարատում Մուրադ Մուրադյանի թիմակից Արթուր Հայրապետյանը դանակահարել էր «Ծառուկյան» դաշինքի աջակից Աբրահամ Մանուկյանին: Վերջինս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Իսկ այսօր Արտաշատ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում` ՀՀԿ շտաբի հարևանությամբ ծեծկռտուք է սկսվել ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների կողմնակիցների միջև:

Լիդա Եղիազարյան




Լրահոս