
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է ֆուտբոլիստների հետ հարաբերության մասին:
«Կարծում եմ, որ ֆուտբոլիստները հասկացել են` հրեշ չեմ: Այնքան էլ վատ տղա չեմ: Բարդ չէ ինձ հետ խոսել, երբ աշխատում եմ թիմի հետ: Ամեն դեպքում ոչ ոք չի փախչում դաշտից, երբ ժամանում եմ:
Մարդիկ երջանիկ են, երբ աշխատում են ինձ հետ: Հիանալի հարաբերություններ ունեմ խաղացողների և ակումբի ղեկավարության հետ»,- ասել է նա: