«Արարատի գինու գործարան»-ի տարածքում հրդեհ է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 5-ին, ժամը 12:52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի «Արարատի գինու գործարան»-ի տարածքում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատ գյուղի Րաֆֆու 19 հասցեում գտնվող Արարատի գինու գործարան-ի անցագրային սենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:15-ին, մարվել` 13:31-ին:

Այրվել է սենյակի պատերի երեսպատումը և գույքը՝ մասնակի (30 քմ):




Լրահոս