500 ամենահարուստ մարդկանց ցուցակը հրապարակվել է Bloomberg գործակալության կայքում:
Վարկանիշային ցուցակը գլխավորել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 85,6 միլիարդ դոլար կարողությամբ:
Երկրորդ տեղում է ամերիկացի գործարար Ուորրեն Բաֆֆեթը՝ 78,9 միլիարդ դոլար կարողությամբ:
Երրորդ տեղում է Amazon-ի ղեկավար Ջեֆֆ Բեզոսը՝ 73,5 միլիարդ դոլար կարողությամբ:
Առաջին տասնյակում են հայտնվել իսպանական Inditex ընկերության հիմնադիր Ամանսիո Օրտեգան ՝ $69,3 մլրդ, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ $59,1 մլրդ, մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմը՝ $53 մլրդ, Koch Industries կորպորացիայի համահիմնադիր եղբայրներ Չառլզ և Դևիդ Կոխերը՝ $48,1 մլրդ, Oracle կորպորացիայի տնօրնների խորհրդի ղեկավար Լարրի Էլլիսոնը՝ $45,3 մլրդ, ինչպես նաև IKEA-ի հիմնադիր Ինգվար Կամպրադը՝ $42,9 մլրդ: