Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 3 հայ կա. Forbes-ի վարկանիշային ցուցակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսն արդեն չորրորդ անգամ գլխավորում է ամերիկյան Forbes ամսագրի վարկանիշով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը:

Microsoft-ի հիմնադրի կարողությունը գնահատվում է $86 միլիարդ, վերջին մեկ տարում Գեյթսը վաստակել է $11 միլիարդ, գրում է Deutsche Welle-ն:

Երկրորդ տեղն է զբաղեցրել Ուորեն Բաֆեթը՝ $75.6 միլիարդ կարողությամբ: Եռյակը փակում է Ջեֆ Բեզոսը՝ $72.8 միլիարդ կարողությամբ: 2016թ. նա զբաղեցնում էր 5-րդ տեղը:

Ցուցակում Ռուսաստանի ամենահարուստ ներկայացուցիչներից ընգրկվել է 3 հայկական ծագում ունեցող գործարար: «Մագնիտ» մանրածախ առևտրի ցանցի գործադիր տնօրեն Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) զբաղեցրել է 212-րդ տեղը՝ $6.9 միլիարդ կարողությամբ:

«Տաշիր» գրուպի հիմնադիր Սամվել Կարապետյանը զբաղեցրել է 566-րդ տեղը՝  $3.5 միլիարդ կարողությամբ (վերջին մեկ տարում Կարապետյանը վաստակել է $300 միլիոն):

«Ռոսգոսստրախ» ընկերության  գլխավոր տնօրեն Դանիլ Խաչատուրովը զբաղեցրել է վարկանիշային ցուցակի 1066 տեղը՝ $2 միլիարդ կարողությամբ:




Լրահոս