ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Արկադի Փելեշյանն աննկատ հեռանում` չկատարելով խոստումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը, նույն ինքը՝ Ական, ՀՎԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է Լոռու մարզում: ArmLur.am-ը փորձեց Փելեշյանի հետ զրուցել և հասկանալ՝ որպես իրեն ընդդիմադիր ուժ հռչակած ՀՎԿ-ի անդամ` ինքը ե՞ւս ցանկանում է տապալել Սերժ Սարգսյանի իշխանությունը, մի մարդու, ում տարիներ առաջ նույն Փելեշյանը մեծարում էր և հայտարարում, որ մշտապես աջակցելու է Սերժ Սարգսյանին:

«Ժողովուրդը գիտի, որ ես Սերժ Սարգսյանին շատ եմ ընդունում, հարգում եմ իրականից ի սրտե: Դրա համար էլ ընտրում են: Իմ հետ շփվողները մենակ Սերժ Սարգսյանին են ընտրում, մյուսներով ես չեմ հետաքրքրվել: Իրականից, ուզում է իմ հարազատ ախպերս դներ թեկնածությունը, ես, հորս արեւ, պիտի ասեի, որ միաձայն Սերժ Սարգսյանին ընտրեն»,- դեռեւս 2013 թվականին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր Փելեշյանը:

Ինչևէ, Փելեշյանն անընդհատ խոստացավ պատասխանել մեր հարցերին «մի քիչ հետո», բայց իրականում այդպես էլ խուսափեց մեր հարցերից և հեռացավ «գաղտագողի»:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս