«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այսօր քարոզարշավ իրականացրեց Տավուշի մարզի Չինարի և Բերդ համայնքներում: Հանդիպումները, սակայն այնքան էլ բազմամարդ չէին, ինչը Արմեն Մարտիրոսյանը պայմանավորեց այն հանգամանքով, որ իշխանություններն անցել են ճնշումների: Նա նաև հայտարարեց, թե դա իրենց չի կանգնեցնի: