
Երեկ ArmLur.am լրատվականը նկատել էր, թե ինչպես է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղադասարյանը շրջում դիվանագիտական պետհամարանիշներով շքեղ ավտոմեքենայով:
Դիվանագիտական ի՞նչ համարանիշներ է փակցված Բաղդասարյանի ավտոմեքենային, ո՞վ է դա տվել կուսակցապետին և ինչու՞:
Հարցի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ կուսակցության մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանից:
Վերջինս տեղեկացրեց. «Դա ՀԱՊԿ-ի համարանիշներ են, քանի որ, գիտեք, ՀԱՊԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ է պարոն Բաղդասարյանը, հետեւաբար այդ պետհամարանիշներով է: Լրատվամիջոցներից մեկը գրել է, որ տուգանքները չի մուծում, մենք հրապարակելու ենք այդ պետհամարանիշների վրա եկած տուգանքները, մեզ մոտ չեկերը կան»: