Պուտինը վավերացրել է Թուրքիայի հետ հանցագործների արտահանձնման մասին համաձայնագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև քրեական գործերի հարցով և հանցագործների արտահանձնման մասին համաձայնագիրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Վավերացնել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև քրեական գործերով և արտահանձնման հարցերով համատեղ իրավական օգնության մասին պայմանագիրը՝ ստորագրված Անկարայում 2014թ. դեկտեմբերի 1–ին»,-ասվում է երեքշաբթի օրը իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Համագործակցության ամրապնդման նպատակով պայմանագիրը ենթադրում է դրույթներ, որոնց համաձայն՝ ՌԴ-ն և Թուրքիան պարտավորվում են համապատասխան անձանց հարցումով կողմերի կողմից հետախուզվող անձանց արձահանձնել ՝ քրեական հետապնդման կամ հանցանքի  համար դատավճռի իրականացման համար:




Լրահոս