ArmLur.am-am-ը զրուցակիցն է Հայաստանի կոմունիստական կուսակցության համամասնական ընտրացուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Գագիկ Մանուկյանը:
–Պարո’ն Մանուկյան, Ձեր հայտարարագիրն ուսումնասիրելով պարզեցինք, որ ըմդամենն ունեք 46 հազար դրամ և երկու մեքենա:Ի՞նչ եք առաջարկելու Ձեր ընտրողին:
-Մենք մեր ընտրողին առաջարկելու ենք այն կյանքը, որը ինքը տեսել է 70 և ավելի տարիների ընթացքում, իհարկե մի քիչ ավելի փոփոխված, ավելի նորացված: Հիմնականում Դուք շատ լավ գիտեք մեր կարգախոսը` հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ: Եվ մեր ուղղվածությունը նորից սոցիալիստական է, բայց մի քիչ ավելի նորացված և ժամանակակից կլինի, մի քիչ ավելի մրցունակ: Հիմնականում շեշտադրված կլինի սոցիալական արդարություն, սոցիալական հավասարություն, մարդուն աշխատանք: Հնարավորություն կստեղծվի մարդկանց անվճար բուժվելու բոլոր հնարավորություններից:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան