Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Հանրապետության տարածքում`

Մարտի 8-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին կեսօրից հետո, 12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Մարտի 8-10-ը, 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին կեսօրից հետո, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:


Երևան քաղաքի մարտի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան  20.50C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան    -13.90C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան   3.90C




Լրահոս