Մալագան նոր գլխավոր մարզիչ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանացի Միչելը նշանակվել է «Մալագայի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ փոխարինելով հեռացված Մարսելո Ռոմերոյին:

Ռոմերոն «Մալագան» գլխավորել էր նախորդ տարվա դեկտեմբերի վերջին՝ այս պաշտոնում փոխարինելով իսպանացի Խուանդե Ռամոսին:

53-ամյա Միչելը ավելի վաղ աշխատել է «Մարսելի», «Սևիլիայի», «Խետաֆեի» և «Ռայո Վալյեկանոյի» հետ: Նրա պայմանագիրը նոր թիմի հետ նախատեսված է մինչև 2017/18 մրցաշրջանի ավարտը:

Պրիմերայի 26 տուրից հետո «Մալագան» 26 միավոր է վաստակել և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը: Վերջին 3 խաղում թիմը 3 պարտություն է կրել:




Լրահոս