Որքան շատ են կանայք, ովքեր փոխել են աշխարհն ու իրենց հետքը թողել մարդկության պատմության մեջ: Խիզախ, հանճարեղ, հոգով ուժեղ, ովքեր չէին վախենում առաջ գնալ:
Ժաննա Բարրե
Առաջին կինը, ով շուրջերկրյան ճանապարհորդություն է իրականացրել: Տղամարդու շորեր հագնելով՝ նա որպես ծառա հայտնվել է նավում: Տարիներ անց վերադարձել է Փարիզ և բույսերի 300 նոր անհայտ տեսակներ փոխանցել բնական պատմության թանգարանին, որի համար շնորհակալություն և ցմահ թոշակ է ստացել թագավորից:
Հարրիեթ Թաբմեն
Պայքարում էր աֆրոամերիկացիների ազատության համար: 13 տարեկանում դաժանորեն ծեծի ենթարկվեց սպիտակամորթ ստրուկին ծեծելուց հրաժարվելու համար:Քաղաքացիական պատերազմի ժամանակ բուժքույր և հետախույզ էր, գրող, մասնակցել է ԱՄՆ-ում սոցիալական բարեփոխումների սահմանմանը:
Մարիա Սկլոդովսկայա-Կյուրի
Գիտության ամենաոգեշնչող կինը: Հետազոտող, առաջինն է Նոբելյան երկու մրցանակ ստացել՝ հարյուր հազարավոր կանանց համար դեպի գիտություն ուղի բացելով: Ամուսնու հետ հայտնաբերել է ռադիումի և պոլոնիումի տարրերը:
Վերա Օբոլենսակայա
Ֆրանսիայում դիմադրության շարժման հերոսուհի և ռուս իշխանուհի, աշխատել է մանեկենուհի, ապա քարտուղարուհի: Ոգեշնչել է հարյուրավոր կանաց և տղամարդկանց ֆաշիզմի դեմ պայքարում:
Էլեոնորա Ռուզվելտ
Աշխարհի առաջին տիկինը: Չնայած բարձր դիրքին՝ նա հրապարակում էր հոդվածներ, որոնք ուշադրություն էին հատկացնում սոցիալական խնդիրներին, ակտիվորեն օգնում էր ամուսնուն քաղաքական հարցերում, ստեղծել է ՄԱԿ-ը, պայքարել կանանց իրավունքների համար:
Գրեյս Հոփփեր
Ծրագրավորող, ով համակարգիչներին սովորեցրեց հասկանալ մարդկային լեզուն: Առաջին կինն էր, ով մաթեմատիկական գիտությունների դոկտորական պաշտպանեց, ծրագրեր էր գրում հարվարդյան համակարգիչների համար, ա մաթովո, մատների վրա բացատրում էր «նանովայրկյան» հասկացությունը:
Բիլլի Ջին Քինգ
Հաղթանակ է տարել տղամարդկանց նկատմամբ թենիսի խաղում: Հաղթանակների թվով ռեկորդակիր Ուիմբլդոնյան մրցաշարում:
Մալալա Յուսուֆզայ
11 տարեկանից բլոգ է վարում, որտեղ պատմում է թալիբների ռեժիմում կյանքի և աղջիկների կրթության զարգացման մասին: Դրա համար փամփուշտ ստացավ գլխին, սակայն ապրեց և շարունակեց պայքարել Արևելքում երեխաների կրթության համար: