ՀՀԿ-ականները Դավիթ Հարությունյանին մեղադրել են «կաբինետում նստած» թիմի անդամներին իրար դեմ հանելու մեջ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների ռեյտինգային այս ընտրակարգը լուրջ դժգոհություն է հարուցել ոչ միայն ընդդիմադիր կուսակցությունների մոտ, այլեւ հենց Հանրապետական կուսակցության շարքերում: Այդ ընտրակարգից դժգոհել են հատկապես այն պատգամավորները, որոնք ժամանակին խորհրդարանում կողմ են քվեարկել ԸՕ նախագծին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ ՀՀԿ-ականներն իրենց դժգոհությունը հայտնել են նաեւ ԸՕ հեղինակ Դավիթ Հարությունյանի մոտ՝ նրան մեղադրելով «կաբինետում նստած» ընտրական խառնաշփոթ ստեղծելու, թիմի անդամներին իրար դեմ հանելու մեջ:

Դ. Հարությունյանն էլ իրեն հատուկ ժպիտով պատասխանել է, որ թեեւ ինքն է եղել նախագծի հեղինակը, բայց այդ օրենքն ընդունել են պատգամավորները, հետեւաբար պետք չի ողջ պատասխանատվությունն իր վրա գցել: Այս առիթով մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց անձամբ Դ. Հարությունյանին, որը միայն նշեց. «Ճիշտ է այն, որ ոմանք ունեցել են այլ կարծիք»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս