ՀԱՐՑ. Եթե անձը որոշում է բնակություն հաստատել այլ պետությունում, ապա հնարավո՞ր է՝ դադարեցվի նրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հիմքով:
Դիանա Մելքոնյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Մելքոնյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելը (այդ թվում՝ մշտապես բնակվելը) ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության դադարեցմանը:
Ավելին՝ օրենքով երաշխավորվում է, որ ՀՀ-ից դուրս բնակվող կամ գտնվող քաղաքացիներն օգտվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունից եւ հովանավորությունից:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ-ից դուրս բնակվելը ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության դադարեցմանը: ՀՀ քաղաքացու ամուսնությունն օտարերկրյա քաղաքացու հետ նույնպես քաղաքացիության փոփոխման չի հանգեցնում: Ի դեպ, ամուսիններից մեկի քաղաքացիության փոխելը չի հանգեցնում մյուս ամուսնու քաղաքացիության փոփոխման: