
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի շնորհավորանքի խոսքը Կանանց տոնի առթիվ.
«Սիրելի մայրեր, կանայք, քույրեր եւ դուստրեր Հայոց աշխարհի
Ձեր ամենօրյա ներկայությունն է մեր կյանքը դարձնում բերկրալի, սիրով ու հավատով լի, ստեղծում ընտանեկան ջերմություն ու երջանկություն, ապահովում մեր ազգի հարատեւության ուղին: Դուք եք մեր կյանքի անփոխարինելի հրաշալիքը, մեզ ժպիտ ու գեղեցկություն, մայրական գուրգուրանք ու քույրական քնքշանք պարգեւողը, Երկունքի սուրբ խորհուրդը ձեր մեջ կրող, մեր աշխարհը նորացնող միակ աղբյուրը:
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս սքանչելի տոնի առթիվ, մաղթում խաղաղ հայրենիք, ընտանեկան ու անձնական անափ երջանկություն, ծաղկառատ գարուններ, ամենայն սեր ու բարիք»: