
Երգիչ Տիմատին ջնջել է Ռամզան Կադիրովի անձնական ինքնաթիռում արված լուսանկարը: Երգիչը մարտի 7-ին լուսանկար էր հրապարակել՝ արված Կադիրովի մասնավոր օդանավում:
Տիմատիի խոսքով՝ նրանց օդաչուն եղել է անձամբ Կադիրովը: Մինչդեռ, ավելի ուշ Տիմատին հեռացրել է նկարը՝ առանց որևէ պատճառաբանության:
Լուսանկարի հեռացման պատճառը, թերևս, դժվար չէ կռահել: Ըստ երևույթին` Ռամզան Կադիրովը սաստել է երգչին այդ աստիճան անկեղծ գտնվելու համար: