09.03.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

  • Մարտի 9-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ,,Ծառուկյան՛՛ կուսակցությունների դաշինքի ռեյտինգային ցուցակով թիվ 8 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Վարդան Բոստանջյանը:

ԹԵՄԱ՝ դաշինքի տնտեսական ծրագրերը

  • Ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Մարգարյանը և Էլինար Վարդանյանը:

ԹԵՄԱ՝ քարոզարշավի ընթացքի մասին:

  • Տեղի կունենա «Հայաստանի տնտեսական զեկույց 2016»-ի շնորհանդեսը

Մարտի 9-ին, ժամը 15:00-ին, Հիլթոն հյուրանոցում տեղի կունենա «Հայաստանի տնտեսական զեկույց 2016»-ի (ՀՏԶ 2016) շնորհանդեսը:

«Հայաստանի տնտեսական զեկույցը» վերլուծական տարեկան պարբերական է։ Յուրաքանաչյուր թողարկում անդրադառնում է անցած տարվա տնտեսական միտումներին, ինչպես նաև` առաջ քաշում թեմատիկ վերլուծություններ և տնտեսական քաղաքականության առանձին ուղղությունների քննարկումներ: ՀՏԶ 2016-ը նվիրված է Հայաստանում սիրիահայերի տնտեսական ինտեգրման խնդիրներին:

Զեկույցը մշակվել է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) կողմից Գերմանիայի միջազգային համագործակցություն ընկերության (GIZ) աջակցությամբ:

Շնորհանդեսին կմասնակցեն հյուրեր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից, պատասխանատու պետական այլ մարմիններից, միջազգային կազմակերպություններից, հետազոտական և հասարակական կառույցներից։

Շնորհանդեսի ընթացքում կներկայացվեն.

· ՀՀ տնտեսական զարգացման վերջին միտումները և միջնաժամկետ կանխատեսումները

· Սիրիահայերի սոցիալ-ժողովրդագրական առանձնահատկությունները, նրանց տնտեսական ինտեգրման ներկա մակարդակը և առկա կարիքները։

Մարտի 9-ին, ժամը 12.00-ին Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում կանցկացվի Դպրոցական սննդի օր, որը 2012 թվականից աշխարհում նշվում է որպես Դպրոցական սննդի միջազգային օր: Այս տարի գլոբալ շարժման անդամ է դարձել նաև Հայաստանը, որտեղ 2014 թվականից իրականացվում է «Դպրոցական կայուն սնունդ» ազգային ծրագիրը: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական, «Դպրոցական կայուն սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «Ռոք ասոցիացիայի» նախագահ Վարդան Գրիգորյանը և հայտնի մի շարք այլ ռոքերներ մարտի 9-ին, ժամը 12։30-ին սիրով հրավիրում են Music Drive  երևանյան միջազգային փառատոնին նվիրված ասուլիսին, որը տեղի կունենա «ՀԲԸՄ Հայաստան»-ի դահլիճում ( Երևան, Մելիք Ադամյան 2/2)։

ՀՀ մշակույթի նախարարության և «Ռոք ասոցիացիայի» նախաձեռնած այս փառատոնը կանցկացվի մարտի 24-ին, 25-ին և 26-ին։
Վարդան Գրիգորյանը Music Drive-ի գլխավոր համակարգողն է։

***

Մարտի 9-ին, ժամը 12.00-ին, Արաբկիր համայնքի Կիևյան 7 հասցեում (Կիևյան-Օրբելի խաչմերուկ) գտնվող Ազատ դեմոկրատներ կուսակցության շտաբից կմեկնարկի Ազատ դեմոկրատներ կուսակցության թիվ 2 ընտրատարածքի թեկնածուների քարոզարշավը: Թիվ 2 ընտրատարածքում Ազատ դեմոկրատներ կուսակցության թեկնածուներն՝ Արմեն Առաքելյան Գագիկ Բաղդասարյան Վերոնիկա Դանիելյանց Արա Խաչատրյան Արմինե Հովհաննիսյան Անի Սահակյան Արմեն Վարդանյան




Լրահոս