Ինչո՞ւ է Շիրակ Թորոսյանը քարոզչություն անում միայն Միհրան Պողոսյանի ընտրատարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` մարտի 5-ից Հայաստանում մեկնարկել է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը:

Օրեր առաջ ՀՀԿ-ի քարոզաշավի ընթացքում  թիվ մեկ ընտրատարածքում ռեյտինգայինով առաջադրված թեկնածու Միհրան Պողոսյանին ուղեցում էր ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց վերջինս հետ՝ հասկանալու համար, թե ինչու է նա որոշել ուղեկցել հենց ԴԱՀԿ նախկին պետին:

«Քարոզչություն անում եմ ամբողջ երկրով մեկ, այնտեղ, որտեղ «Ջավախք» հայրենակցական միության համակիրներն ու անդամներն են: Քարոզչություն եմ անում բոլոր մարզերում, այդ թվում` Երևան քաղաքում, այդ թվում նաև Միհրան Պողոսյանի ընտրատարածքում՝  Քանաքեռ-Զեյթունում եւ, ընդհանարապես, այդ տարածքում սատարում եմ ՀՀԿ-ի բոլոր թեկնածուներին և որևէ խնդիր ես այստեղ չեմ տեսնում և չեմ կարծում, որ իմաստ ունի անձնավորելը, քանի որ երկրի ամբողջ տարածքով ես քարոզչություն եմ անում՝ բազմաթիվ թեկնածուների օգտին»,-ի պատասխան մեր հարցի` ասաց Թորոսյան:

Վերջինս անդրադառնալով նաև քարոզչության ընթացին` նշեց. «Քարոզչության ընթացքը գնահատում եմ նորմալ, բավարար»:




Լրահոս