
Արմավիրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Արփինե Հովհաննիսյանը նախ շնորհավորեց մարտի 8-ի առթիվ, ապա ելույթում նշեց, որ այս երեք օրերի ընթացքում, ինչ քարոզարշավը մեկնարկել է, հնչել են տարբեր խոստումներ. «Ես անկեղծ կլինեմ Ձեզ հետ: Իշխանության համար ամենադժվարն է քարոզչական աշխատանքներ տանելը:
Իրականում իշխանությունը շատ լավ գիտի երկրի առջև ծառացած խնդիրները: Դրա համար չի կարող տալ խոստումներ, որոնք իրատեսական չեն: Իշխանությունը չի կարող խոստանալ, որ անմիջապես` երեք ամիս անց, բոլորը ստանալու են բարձր աշխատավարձ: Ուզում եմ ազնիվ լինել Ձեզ հետ` մենք գիտենք, որ մեր անցած ուղին իդեալական չի եղել, եղել են սխալներ»:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: