«Դաշնակցությունը» սխալվելու իրավունք չունի. ՀՅԴ թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Գեղարքունիքի մարզում: Քիչ առաջ ավարտվեց հանդիպումը Գեղամավան համայնքի բնակիչների հետ:

Ինչպես տեղից հայտնում է ArmLur.am-ի թղթակիցը` ելույթի սկզբում Դավիթ Լոքյանը խոսեց կուսակցության գաղափարների, հետագա գործունեության մասին: Նրանից հետո ելույթով հանդես եկավ Աղվան Վարդանյանը, ով իր խոսքում շեշտեց, որ իրենք ճակատագրական ընտրություն են անելու, որ Դաշնակցությունը այսքան ժամանակ ինչ խնդիր դրել է իր առջև, այն իրականություն է դարձրել:

Գեղարքունիքում Դաշնակցության թեկնածու Իշխան Սաղաթելյանն իր խոսքում հատկապես առանձնացրեց այն, որ իրենք սխալվելու իրավունք չունեն, և ամենակարևորը ընտրակաշառքներին տեղի չտալն է:




Լրահոս