ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրուշակեղենի շուկայում թանկացումներ են. գործարար-պատգամավորի թեկնածուին գումար է պետք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին կտրուկ թանկացումներ արձանագրվել է հրուշակեղենի շուկայում: «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից ահազանգեր է ստացել, որ թանկացել են «Մարս», «Սնիկերս», «Թվիքս» շոկոլադե սալիկները. դրանք նախ՝ վաճառվում էին 190 դրամով, բայց թանկացավ 10 դրամով, ապա՝ կարճ ժամանակահատվածում 200 դրամից կրկին թանկացավ՝ դառնալով 220 դրամ:

Ի դեպ, նշված կոնֆետները Հայաստան ներկրում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Դերժավա-Ս» ընկերությունը: Փորձը ցույց է տվել, որ ընտրություններից հետո գործարար-պատգամավորները բարձրացնում են իրենց ընկերությունների ապրանքների գները՝ բաժանված գումարները այս ճանապարհով հետ բերելու համար:

Տեսակետ կա, որ Արկադի Համբարձումյանն էլ այս անգամ առաջ է ընկել եւ նախընտրական շրջանում է բաժանվելիք փողը կուտակում: Մինչ այդ, տեղեկացանք, որ «Դերժավա-Ս» ընկերության պաշտոնական կայքէջում նշված է, որ թանկացումները պայմանավորված են կակաոյի համաշխարհային գների բարձրացմամբ եւ ռուսական ռուբլու կուրսի անկայունությամբ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս