«ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնավարման ժամկետը վաղուց էր լրացել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի որոշմամբ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանն ազատվել է պաշտոնից: Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանգրով ՌԴ-ում ՀՀ դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը:«Ուղղակի վաղուց էր ժամանակը լրացել Ուսաստանում ՀՀ դեսպանին, սրա տակ տողատակեր փնտրել կարծում եմ, նպատակահարմար չէ: Եթե մեկ ամիս առաջ փոխվեր, կասեին՝ ինչու մեկ ամիս առաջ, եթե մեկ ամիս հետո լիներ, կասեին արդյոք ընտրություններն ազդեցին դրա վրա, ուղղակի հիմա ստացվեց, հիմա եղավ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Բադալյանը:

Վերջինիս խոսքով՝ վաղուց էր լրացել Եսայանի պաշտոնավարման ժամկետը. «Որովհետեւ եթե չեմ սխալվում յոթ տարի է նա դեսպան է , ընդհանարապես դեսպանները երեք, չորս, մաքսիմում հինգ տարի են մնում, հետո տեղափոխվում են այլ աշխատանքի, ի վերջո բազմաթիվ այլ երկրներում Հայաստանը դեսպաններ ունի, որոնք բավականին երկար կառավարում են»,- ասաց Եսայանը, իսկ Հայաստանի այլ երկրներում դեսպանների ժամկետից երկար պաշտոնավարման ժամկետը բացատրեց մեկ հանգամանքով. «Քանի որՀայաստանը ինքը արտաքին քաղաքականության մեջ իներտ է եւ շատ բան կախված է Ռուսաստանից, բուն արտաքին քաղաքականություն չունի, դրա համար շատ դեպքերում դեսպանները խորհրդանիշ են լինում»:




Լրահոս