Հարց քաղաքացիներից` եթե գործատուն ունի հաշմանդամության կարգ, ապա նա որևէ արտոնությունից օգտվելու իրավունք ունի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե գործատուն ունի հաշմանդամության կարգ (3-րդ խումբ), ապա նա որեւէ արտոնությունից օգտվելու իրավունք ունի՞, թե՞ ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ որո՞նք են դրանք:

Լեւոն Թադեւոսյան (57 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարությունը 2006թ. հուլիսի 13 թիվ 996 որոշմամբ սահմանել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը եւ պայմանները:
Որոշման նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելն է գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու միջոցով:
Անմրցունակ անձանց խմբին են պատկանում՝ զբաղվածության կենտրոններում հաշվառված
գ հաշմանդամները,
գ ազատազրկման վայրերից կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառող հիմնարկներից վերադարձած անձինք,
գ աշխատանքային տարիքի հաuած, առանց ծնողական խնամքի մնացած երեխաները եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք,
գ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո,
գ առնվազն երեuունհինգ տարվա ապահովագրական uտաժ ունեցող գործազուրկներ,
գ երեք տարուց ավել գործազուրկի կարգավիճակում գտնվող անձինք,
գ փախuտականները:
Յուրաքանչյուր անմրցունակ անձին աշխատանքի ընդունելու համար գործատուին տրվում է փոխհատուցում՝ գործատուի կողմից uահմանված աշխատավարձի 50 տոկոuի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամuական աշխատավարձի չափը («Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» ՀՀ oրենք):
Փոխհատուցման ծրագրում ընդգրկված անմրցունակ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների աշխատավարձերի փոխհատուցումը տրամադրվում է 2 տարի ժամկետով, իuկ անմրցունակ այլ անձանց՝ մեկ տարի ժամկետով:
Անմրցունակ անձը փոխհատուցման ծրագրում կարող է ընդգրկվել մեկ անգամ:

«Յունիսոն» հատուկ կարիքներով մարդկանց աջակցության ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հաշմանդամություն ունեցող աշխատողները իրենց պահանջով, բժշկական եզրակացության հիման վրա, կարող են աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով: Ի դեպ, հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային oրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ եւ պայմանով, եթե նման աշխատանքները բժշկական եզրակացությամբ նրանց արգելված չեն:




Լրահոս