
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին իրավունք ունի՞ վճար մուծել պետական բյուջե եւ ընդհանրապես ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Մելքոն Գեւորգյան (25 տարեկան, ուսանող)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, վճար մուծելու միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չի նախատեսվում: 18 տարին լրացած արական սեռի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ծառայել Հայկական բանակում՝ օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ համապատասխան տարիքը լրացած քաղաքացին պարտավոր է զինվորական հաշվառման համար ներկայանալ իր հաշվառման (հաշվառում չունեցողները՝ փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատ (դիվանագիտական մարմին, հյուպատոսական հիմնարկ):