ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու հույս են հայտնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համոզված են, որ արցախյան հակամարտությունը ռազմական կարգավորում չի կարող ունենալ և կոչ են անում վերադառնալ բարձր մակարդակով բանակցությունների սեղանին: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:

«Բոլոր երեք համանախագահող երկրները վստահ են, որ հակամարտությունը ռազմական կարգավորում չունի»,-ասել է Հոգլանդը:

Նրա խոսքով` համանախագահներն այժմ աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման կազմակերպման շուրջ:

Իր հերթին, ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը շարունակում են այդ հարցով համատեղ ջանքերը:

Ավելի վաղ կոչով հանդես էր եկել ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը:




Լրահոս