ՖՈՏՈ. Զանգվածային անկարգություններ Բաթումիում. կա 20 տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաթումում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ: Интерфакс-ի հաղորդմամբ` ոստիկանության աշխատակիցը տուգանել է վարորդին երթևեկության կանոնները խախտելու համար: Ականատեսները պատմում  են, որ ոստիկանը հայհոյել է վարորդին և տեղացի բնակիչներն աջակցել են վարորդին` կռվելով իրավապահ մարմինների աշխատակիցների հետ:

Աղբյուրը մարամասնում է, որ կռիվը վերածվել է զանգվածային բողոքի ակցիայի. ձերբակալություններից հետո Աջարիայի Ներքին գործերի գլխավոր վարչության մոտ հավաքվել է մոտ հազար մարդ և պահանջել պարեկային ոստիկանության նոր ղեկավարի հրաժարականը: Տեղեկությունների համաձայն, անկարգությունների արդյունքում քաղաքում ձերբակալվել է մոտ 40 մարդ:

 




Լրահոս