Այսօր համացանցում տարածվեց այս լուսանկարը, որում նշվում է, թե տվյաl հեռախոսահամարի հասցեատերը ձայներ է գնում 10 հազար դրամով: ArmLur.am-ը փորձեց զանգահարել նշված հեռախոսահամարով՝ հասկանալու համար, թե ով և ում ձայներն է գնում:
Իսկ այն, ինչ պարզեցինք, իրոք զավեշտալի էր: Պարզվում է՝ այս հեռախոսահամարը պատկանում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ստացվում է՝ ինչ-որ մեկը չար կատա՞կ է փորձում անել: