Հարց քաղաքացիներից` Հայաստանից կենդանական ծագման հումք, սննդամթերք արտահանելու համար համապատասխան մարմնին դիմողին ի՞նչ փաստաթուղթ է տրամադրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ․ Խնդրում եմ ասեք՝ Հայաստանից կենդանական ծագման հումք, սննդամթերք արտահանելու համար համապատասխան մարմնին դիմողին ի՞նչ փաստաթուղթ է տրամադրվում:

Արմեն Թեւոսյան (58 տարեկան, գյուղատնտես)

ՊԱՏԱՍԽԱՆ․ Ա․ Թեւոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ տրամադրվում է անասնաբուժական վկայական կամ անվտանգության սերտիֆիկատ, որի համար անհրաժեշտ է նախօրոք, մինչեւ արտահանումը դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության համապատասխան սահմանային հսկիչ կետ՝ արտահանվող բեռից լաբարատոր փորձաքննություն նպատակով նմուշառում կատարելու համար:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»․ Տեղեկացնում ենք, որ բեռների ներմուծման կամ արտահանման, կամ տարանցիկ փոխադրման գործընթացներում պետական վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժության բնագավառներում պետական կառավարման լիազոր մարմինը՝ իր կազմում գործող սահմանային հսկիչ կետերի եւ մարզային կենտրոնների միջոցով:




Լրահոս