Վարդան Բոստանջյանը` գազի ավելի ցածր սակագին ունենալու հնարավորության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Հայաստանում հնարավոր չէ գազի ավելի ցածր սակագին ունենալ. «այն ինչ ունենք այսօր համարում ենք ամենաօպտիմալ և լավագույն տարբերակը»,-ասել է նա:
Հրանտ Թադևոսյանն իր հայտարարությունում նշել է, որ հայ սպառողին գազը կարող է հասնել գործողից ավելի բարձր գնով:

«Տեղեկություններ են տարածվել, որ կարելի է գազ գնել նաև Իրանից, հրաժարվել ռուսական գազից, նույնիսկ գազը գնել 200 դոլարով, վաճառել 230-240 դոլարով, սակայն եթե նույնիսկ այս թվաբանությամբ հաշվարկենք, այդ գնին դեռ պետք է ավելացնել ավելացված արժեքի հարկը և Գազպրոմի մարժան, իսկ, եթե հաշվարկված 200 դոլարին գումարվի Գազպրոմի մարժան՝ 30-ից 40 դոլար, դրան էլ գումարվի ավելացված արժեքի հարկը, ապա գումարը կհասնի 300 դոլարի»:

Հայտարարության շուրջ Armlur.am-ը զրուցեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ: Տնտեսագետը կտրուկ արձագանքելով հարցին, ասաց, որ այս հայտարարությունը պարզապես չի կարող համապատասխանել իրականությանը: «Նման բան չի կարող լինել»,-պարզաբանեց նա` ավելացնելով, որ դա կարող են փաստել բոլոր մասնագետները:




Լրահոս