Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ռեյտինգային ցուցակով առաջադրված, ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանը, ով առաջադրվել է Կոտայքի մարզում, Aravot-ի հետ զրույցում մասնավորապես նշել է, որ մարդկանց հավատը կորել է. «Դա նշանակում է, որ պատգամավորը կտրված է եղել իր ընտրողից։ Եթե անգամ պատգամավորն ինչ-որ բան չկարողանար անել, բայց լիներ իր ընտրողի կողքին, ինձ թվում է՝ այսքան հուսահատություն չէր լինի։ Բացի այդ, ընտրողների առաջ քաշած շատ հարցեր մնացել են օդում։ Պետք էր բարձրաձայնել խնդիրները»:
ArmLur.am-ը բարձրացրած հարցերի և խնդիրների շուրջ զրույցեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանի հետ, ով պատգամավոր է ընտրվել 2009թ. թիվ 25 ընտրատարածքում:
ArmLur.am-ի հետ զրույցում Մխիթար Հարությունյանն ասաց, որ նա տեղյակ չէ, թե ինչ է ընդամենն երկու տարի է պատգամավոր եղել իր ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում:
«Վերջին մոտ 23 տարին իմ ամբողջ աշխատանքն ու գործունեությունը միտված է եղել Հրազդան քաղաքին և տարածաշրջանին, բնակչությանը, ամենամանր հարցերից մինչև ամենապատասխանատու հարցերից զբաղվելը: Ինչ-որ տեղ մի քիչ հոգնել էի քաղաքականությունից, դրա համար էլ հրաժարվեցի»,-հավելեց նա:
Լիդա Եղիազարյան