
Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայրենի գյուղում նախընտրական կրքերը չեն հանդարտվում: Արդեն հայտնել էինք, որ զինված միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում:
zham.am-ը բացառիկ տեսանյութ է հրապարկել, որտեղ պատկերված է թե ինչ է տեղի ունեցել Ջրառատ գյուղում:
Տեսանյութից պարզ է դառնում, որ միջադեպին անմիջական մասնակցություն է ունեցել նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:
Տեսանյութում լսվում է նաևայսպիսի խոսակցություն.
«Մանվել ու՞մ զենքն է»:
«Լեռնիկից է վերցված»: