ՖՈՏՈ. Նախարարի որդու նախընտրական շտաբը` լքված մի տնակ. գումա՞ր չունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավիթ Լոքյանի որդու` ԱԺ պատգամավորության թեկնածու Սերգեյ Լոքյանի նախընտրական շտաբը, մեղմ ասած, բարվոք վիճակում չի գտնվում: Թերևս ֆինանսական խնդիրներն են պատճառը, որը Սերգեյ Լոքյանը չի կարողացել իր նախընտրական շտաբի համար մեկ այլ տարածք գտնել:

Լուսանկարից երևում է, որ սա լքված տնակ է, ինչի համար, թերևս պատգամավորության թեկնածուն գումար չի վճարել: Ինչու ոչ, վատ տարբերակ չէ:

Հավելենք, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի ընտանիքը ապրում և գոյատևում է ոչ միայն նախարարի ստացած աշխատավարձով, այլև ՀԷԿ-երից ստացած գումարով։ «Ժողովուրդ» օրաթերթգրել էր, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Քարվաճառում ՀԷԿ ունի, որի տնօրինման աշխատանքներով զբաղվում է իր քրոջ որդին՝ Հակոբը։  Իսկ Դավիթ Լոքյանի Երիտասարդ որդին՝ Սերգեյ Լոքյանը, «Այուդի-Լոս» և «Սևադալ ՀԷԿ» ընկերությունների հիմնադիրն է։

Նշենք, որ Քարինջ գյուղից ոչ հեռու՝ Իքատակ կոչվող հանդամասում, Մարցիգետին Է միանում Սառնաղբյուր վտակը, որից սնվում Է փոքր ՀԷԿ։ Այն պաշտոնապես շահագործում Է «Այու-դի–Լոս»–ը։ Հավելենք, որ ՀԷԿ-երը մեր երկրում գերշահույթ ապահովող բիզնեսի ճյուղերից մեկն են»,–գրում է թերթը




Լրահոս