
Իտալական «Միլան»-ի հարձակվող Կարլոս Բական որակազրկվել է մեկ խաղով: Football Italia-ն հայտնում է, որ 30-ամյա հարձակվողը պատժվել է Իտալիայի առաջնության 28-րդ տուրի` «Յուվենտուսի» (1:2) հետ խաղի ընթացքում վատ պահվածք ցուցաբերելու պատճառով:
Կոլումբացի ֆուտբոլիստը դժգոհ էր մնացել հանդիպման մրցավարի որոշումից: Վերջինս հանդիպման վերջին րոպեներին 11 մետրանոց էր նշանակել «Միլանի» դարպասին: