16.03.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

Մարտի 16-ին, ժամը 14:00 Հայաստանի ազգային գրադարանում տեղի կունենա հայտնի լեզվաբան, մանկավարժ-դասախոս, հրպարակախոս, 1991-1995թթ. Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Ռաֆայել Իշխանյանի ծննդյան 95-ամյակին նվիրված միջոցառում:

***

Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ ս.թ. մարտի 16-ին, ժամը 14:30-ին տեղի կունենան  «Հայկական վերածնունդ» կուսակցության նախընտրական հանդիպումը Երևան քաղաքի Զեյթուն համայնքում, որին կմասնակցի ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հանդիպումը տեղի կունենա Բրյուսովի անվ. 125 դպրոցում, հասցե՝Պ. Սևակի 89:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 094768624, 077 777 412

ՀՎԿ մամուլի ծառայություն

***

Մարտի 16-ի քարոզարշավի ծրագիր

Ժամը 12:00-ին կկայանա Էդմոն Մարուքյանի ընտրարշավը Տավուշի մարզի ԴիլիջանԻջևանՆոյոմբերյան քաղաքներով ՝ ներառյալ հարակից համայնքները։

Ժամը 14:00-ին 16-րդ թաղամասում ԵԼՔ դաշինքը Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ քարոզարշավ  կմեկնարկի Մելկումով – Աշտարակի խճուղի խաչմերուկից:
Ժամը 19։00-ին Արամը Սարգսյանը կիրականացնի ընտրարշավ Սյունիքի մարզի Կապան քաղաքում։
Քարոզարշավ Աբովյանի տարածաշրջանում՝ Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի մասնակցությամբ հետևյալ գյուղերում. 12։00 Նոր Գյուղ,  12։45 Կոտայք, 13։30 Ակունք, 14։15 Զառ, 15։00 Գեղաշեն, 15։45 Կամարիս, 16։00 Արամուս, 16։45 Մայակովսկի:

***

Մարտի 16-ին՝ ժամը  15:00-ին,  Սյունիքի մարզի Տաթև համայնքի  Շինուհայր կենտրոնում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և համայնքների զարգացմանն աջակցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կծանոթանան   Սյունիքի  մարզի Տաթև խոշորացված համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին: Համայնքին տրամադրվող տեխնիկական միջոցների և սարքավորումների գնման ընդհանուր արժեքը կազմում է 166 միլիոն  885 հազար  750 դրամ:

***

Մարտի 16-ին, ժ.19:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ՀՀ սփյուռքի և ՀՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ և «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի հովանավորութամբ տեղի կունենա միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի, երգահան Լիլիթ Յանի՝ «Դասական երաժշտության երեկո» խորագրով համերգը (հասցեն՝ Արշակունյաց պող., 28 շենք):

Ծրագրում կհնչեն Կոմիտասյան կատարումներ («Չինար ես», «Քելե քելե», «Կուժն առա», «Երկինքն ամպել է», «Ցոլեր»): Լիլիթ Յանը՝ որպես խմբավար և երգչուհի աշխատել է բազմաթիվ եկեղեցիներում:

Որպես մենակատար-երգչուհի մասնակցել է հանրապետական, համահայկական և միջազգային մրցույթների և փառատոնների:

***

Մարտի 16-ին, ժամը 12:00-ին  «Հայք» տեղեկատվական կենտրոնը  հրավիրում է ասուլիսի:

Թեման՝ «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի քաղաքական ու տնտեսական բաղադրիչը»

Մեր հյուրերն են՝  ԼՂՀ  նախագահի խորհրդական ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ և տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ

Մեր հասցեն. Խանջյան 50 (Թեքեյան կենտրոնի շենք, փոքր դահլիճ)

Կոնտակտային հեռախոս՝ 093 357 111

***

Մարտի 16-ին ժամը 15։30 ՀՀ Վարչական դատարանում (հասցեն Գարեգին Նժդեհի 23) տեղի կունենա Ամուլսարի ոսկու ծրագրին տրված թույլտվությունների վիճարկման հարցով դատական հերթական նիստը։

***

Արդարադատության ակադեմիայի հրավերով Երևան է ժամանելու Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի պատվիրակությունը՝ ռեկտոր Իվան Պրիսյաժնյուկի գլխավորությամբ:

Երկօրյա այցի ընթացքում նախատեսվում է երկու կառույցների միջև համագործակցության պայմանագրի ստորագրմանարարողություն, հետագա համագործակցությանն առնչվող հարցերի քննարկում:

Այցի շրջանակում Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի ռեկտորը հանդես կգա դասախոսությամբ Արդարադատության ակադեմիայի ունկնդիրների համար: Այն նվիրված կլինի Ուկրաինայի դատախազական մարմինների գործունեության առանձնահատկություններին, Ուկրաինայի դատախազության ազգային ակադեմիայի կողմից իրականացվող մասնագիտական պատրաստմանն ու վերապատրաստմանը:

Միջոցառմանը կմասնակցեն նաև ՀՀ դատախազական համակարգի ներկայացուցիչներ:

Պայմանագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա մարտի 16-ին, ժամը 12:15, Արդարադատության ակադեմիայի վարչականշենքում (հասցե՝ Դավթաշեն վարչ. շրջան, Փիրումյանների 9):

***

Ս.թ. մարտի 16-ին՝ ժամը 16:30-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության /ՊԳԿ/ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի մամուլի ասուլիսը:

Թեման՝ Պարենային անվտանգության վիճակը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում:

***

Մարտի 16-ին, ժամը 12.00-ին «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ում (հասցե՝ Օրբելի 23) կայանալու է քննարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հետ:

Թեմա՝ Եվրոպական դատարանում Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված գործերի շուրջ վերջին զարգացումներ, ինչպես նաև առաջին անգամ Արցախի հանրապետության պաշտոնական ներկայացուցչի ներգրավումը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ընթացքող աշխատանքներին:
Մասնակցության վերաբերյալ խնդրում ենք ծանուցել նախապես:
Հեռ՝ 060407040




Լրահոս