«Ելք» դաշինքն անվտանգության խնդիրը տեսնում է լայն կոնտեքստում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց դաշինքի պատգամավորության թեկնածու Վիկտոր Ենգիբարյանը:
«Կոռուպցիան ենք համարում ազգային անվտանգության սպառնալիք: Մենք ապրիլին համոզվեցինք, որ կոռուպցիան կարող է վերածվել արյան: Մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է վերականգնի ռազմական հավասարակշռությունն Ադրբեջանի հետ: Մենք համարում ենք, որ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանելու»,- հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: