
Ռուսաստանն ու Հայաստանը հաստատել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցելու մտադրությունը: Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բանակցությունների արդյունքով համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Ռուսաստանն ու Հայաստանը շարունակում են ռազմական և ռազմատեխնիկական ոլորտում երկկողմ համագործակցությունը, որը նպատակ ունի ապահովել տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը»,-ասվում է Կրեմլի կայքում հրապարակված փաստաթղթում: