Մարտի 16-ը քնի խանգարումների դեմ պայքարի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր քնի խանգարումների դեմ պայքարի միջազգային օրն է:

Այս օրը հայտնվել է օրացույցում Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ Philips ընկերության օժանդակությամբ:

Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում անքնությունը բավականին մեծ տոկոս է կազմում: Հարց է առաջանում` որքա՞ն պետք է քնի մարդը, որպեսզի լինի իդեալական առողջ: Ամենաարդյունավետ քնի տևողությունը 6-ից մինչև 8 ժամ է: Անլիարժեք քունը առաջացնում է աչքերի այտուցում, ուղեղի ու մարմնի բթացում, դիմացկունության անկում:

Միջին հաշվով, յուրաքանչյուր մարդ քնած է անցկացնում իր կյանքի երրորդ մասը: Գիտնականները ապացուցել են, որ անքնությունը բացասաբար է ազդում մարդու կյանքի որակի վրա: Մշտապես անքուն մարդիկ նյարդային են, ինքնամփոփ եւ կառչում են մանրուքներից: Բացի այդ, քնի կորստի հետեւանքով վատանում է հիշողությունը, հնարավոր է տարբեր հիվանդությունների սրում:




Լրահոս