Հայաստանը և Ռուսաստանը կարող են իրենց համար ավելի նախընտրելի տարբերակներ գեներացնել. Վարդան Բոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում ուշագրավ հայտարարություն է արել` նշելով. «Առեւտրի հետագա ընդլայնման եւ դիվերսիֆիկացման նպատակով այժմ ուսումնասիրվում է ազգային արժույթներով փոխհաշվարկների հնարավորությունը»:

Ինչ է սա նշանակում, ինչ ազդեցություն կարող է ունենալ երկու երկրների առեւտրային հարաբերությունների վրա, արդյոք խոսքը միայն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ազգային արժույթներով փոխհաշվարկների մասին է, ArmLur.am-ը փորձեց պարզել տնտեսագետ Վարդան Բոստանջյանից:

Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները, եթե չասենք բոլորը իրականացվում է դոլարային կուրսով, որը կարող է որոշակի հանգամանքերում բացասական ազդեցություն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար: Եթե մենք գտնվում ենք Եվրասիական տնտեսական միության մեջ, արդեն իսկ ասվել է, եթե այդ միությունը իսկապես կայանա, ուրեմն հնարավոր է նաև միասնական արժույթի տեղադրումը, այդ միության շրջանակներում»,- ի պատասխան մեր հարցի ասաց տնտեսագետը:

Վերջինիս խոսքով, մինչև այդ գործընթացին անցնելը մենք կունենանք հնարավոր նախադրյալները. « Բնականաբար, անկախ երկրներն իրենց առևտնտեսական փոխհարաբերությունները կարգավորելու առումով կարող են առաջնորդվել ոչ թե դոլարային փոխարժեքով, այլ սեփական արժույթներով, մասնավորապես, հայկական դրամը կամ ռուսական ռուբլին: Բոլոր պարագաներում անդամ երկրները, մասնավորապես, այս պարագայում Հայաստանը և Ռուսաստանը կարող են իրենց համար ավելի նախընտրելի տարբերակներ գեներացնել, տեղադրել»:

Տնտեսագետը նաև ասաց, որ նման արժույթով առաջնորդվելը ե′ւ մեկին, ե′ւ մյուսին կարող է բերել նկատելի վնասներ, խոցելի պահեր. «Դրանից ձերբազատվելու համար երկու երկրների նախագահների միջև նման համաձայնություն է կայացել»:

Արփինե Թովմասյան




Լրահոս