Եթե մենք վճարենք ռուսական ռուբլով, շատ լավ կլինի. Միքայել Մելքումյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում ուշագրավ հայտարարություն է արել. «Առեւտրի հետ ընդլայման և դիվերսիֆիկացման նպատակով այժմ ուսումնասիրվում է ազգային արժույթներով փոխհաշվարկների հնարավորությունը»,-ասել է Վ. Պուտինը:

Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ երկու երկրների առեւտրային հարաբերությունների վրա :

ArmLur.am– -ն այս հարցերի պատասխանը փորձեց ստանալ ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանից. «Եթե մենք գազի, էներգակիրների դիմաց վճարենք ռուսական ռուբլով, դա շատ լավ կլինի, բայց ազգային միասնական արժույթի մասին դեռևս շատ վաղ է ասելը: Իմ կարծիքով` դա կլինի ինքնիշխանության կորստի մի մաս: Ես անձամբ դեմ եմ, որ լինի միասնական արժույթ, և կարծեմ` մինչև 2025-26թթ. դրա մասին ընդհանրապես խոսքեր չկան: Եթե մեր ապրանքները, որոնք ստանում ենք Ռուսաստանից, և  եթե մենք վճարենք ռուսական ռուբլով դա շատ լավ կլինի, նույնիսկ, եթե մենք ունենայինք ռուսական ռուբլով վարկեր»:

Ըստ նրա՝ ինչքան մենք ունենանք տարբեր արժույթներով դիվերսիֆիկացման հնարավորություն, այնքան մենք կարող ենք այն շուկաներում, որտեղ արտահանում ենք, այսուհետ ավելի մատչելի պայամաններով մեր բիզնեսմենները կկարողանան աշխատել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս