Թուրքիան արգելել է ռուսական ցորենի ներկրումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան արգելել է Ռուսաստանից ցորենի ներկրումը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Թուրքիայի կառավարության կողմից մարտի 15-ին կազմված նոր ցուցակից ներկրվող լիցենզավորված ապրանքների շարքից հանվել է ռուսական ցորենը: Այս փոփոխությունից հետո նախկինում առանց մաքսատուրքի Թուրքիա ներկրվող ռուսական հացահատիկի համար այժմ կպահանջվի վճարել 130 տոկոսանոց մաքսատուրք, ինչը գործնականում կարող է անհնար դարձնել հետագա ներկրումը:

Ըստ թուրքական աղբյուրի` այս որոշման վերաբերյալ դեռևս պաշտոնական հայտարարություններ կամ մեկնաբանություններ չեն հնչել, սակայն մասնագետները Թուրքիայի այս քայլը որպես պատասխան են դիտարկում Ռուսաստանի կողմից մինչ այժմ թուրքական լոլիկի ու ևս մի քանի այլ ապրանքի վրա կիրառվող էմբարգոյին:

Նշվում է, որ Թուրքիան 2-րդ ամենամեծ շուկան է ռուսական ցորենի արտահանման համար: 2016-ին Թուրքիա է ներկրվել 1.9 միլիոն տոննա ռուսական հացահատիկ:




Լրահոս