ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ազատ դեմոկրատները» Էջմիածնում մեկ րոպե լռությամբ հարգեցին Արթուր Սարգսյանի հիշատակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը Էջմիածնում դիմավորեցին աղուհացով: Նախքան քարոզչությունը սկսելը, կուսակցությունը մեկ րոպե լռությամբ հարգեց Արթուր Սարգսյանի հիշատակը, իսկ պատգամավորության թեկնածու Ստեփան Սաֆարյանը, սկսելով ելույթը, նշեց, որ Արթուր Սարգսյանի հիշատակը վառ պահելու միակ տարբերակը առաքինի իշխանություն ստեղծելն է:

Այնուհետև ելույթով հանդես եկան Խաչատուր Քոքոբելյանը: Վերջինս հավաստիացրեց, որ երկուսից երեք ամսում, թեկուզ լինելով փոքրամասնություն, Հայաստանում կվերացնեն ստվերը:

Հրանտ Բագրատյանն իր ելույթում առանձնահատուկ նշեց, որ Էջմիածնում չէր սպասում նման տեսարան` մատնացույց անելով հարակից շենքը «շենքի վերանորոգումից պարզ երևում է աղքատության աստիճանը:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս