Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունը տեղեկացնում է.
«Արթուր Սարգսյանին մահվան հասցրած, վարչախմբի զինված հրոսակներին ազատություն ապահովող խամաճիկ դատարանը ՀԽ անդամ Արմեն Միքայելյանին դատապարտեց մեկ տարվա ազատազրկման:
Սերժ Սարգսյանի և նրա գաղութային վարչախմբի կամակատար «ՀՀ դատարանն» այսօր, 17 մարտ 2017թ-ին ապօրինի զենք ձեռք բերելու և կրելու բացահայտ կեղծ մեղադրանքով 1 տարվա ազատազրկման դատապարտեց Հիմնադիր Խորհռդարանի և «Սասնա ծրեր» շարժման քաղաքական խորհուրդի անդամ Արմեն Միքայելյանին: Ավելին, խախտելով օրենքը՝ «դատարանը» բավարարեց «դատախազության» ներկայացուցչի պահանջը` անմիջապես կալանավորելու Միքայելյանին, մինչև նրա և պաշտպանների կողմից վերաքննիչ ատյան դիմումը:
Սրանք այն վարչախումբն ու կամակատար «արդարադատությունն» են, որոնք մեկ օր առաջ մահվան հասցրեցին Արթուր Սարգսյանին, որոնք զինում, պաշտպանում և «արդարացնում» են իրենց սեփական շահերն ու վերարտադրությունն ապահովող զինված հրոսակներին:
Ռեժիմն ու նրա պարագլուխը վաղուց հայ ժողովրդին և Հայաստանի քաղաքացուն չեն թողել այլ ճանապարհ, քան անհնազանդության ճանապարհով արժանապատիվ և ինքնիշխան պետության կերտումը»: