![](https://armlur.am/wp-content/uploads/2017/01/serj-sargsyan-karen-karapetyan.jpg)
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ի քարոզարշավի «հուժկու» մասն առջեւում է։ Մարտի 22-ին նախընտրական խումբն ուղղություն կվերցնի դեպի Հովիկ Աբրահամյանի հարազատ Արարատ, իսկ 29-ին՝ Գագիկ Ծառուկյանի հարազատ Կոտայք։
![](https://armlur.am/wp-content/uploads/2017/02/argam-abrahamyan.jpg)
Իսկ Արարատում ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը նոր թափ է հավաքում, հետապնդումներից, բերման ենթարկելուց հետո իշխանությունը հասել է Արգամ Աբրահամյանի նախընտրական պաստառներին՝ մարզի մի շարք գյուղերում չեն թույլատրել, որ օդում կախված պաստառներ փակցնեն։
![](https://armlur.am/wp-content/uploads/2017/02/arayik-grigoryan-600x377.jpg)
Արայիկ Գրիգորյան-Մուրադ Մուրադյան հակամարտությունն էլ սառեցվել է, թեկնածուներին խիստ զգուշացվել է, որ պայքարեն մրցակիցների, ոչ թե իրար դեմ։
![](https://armlur.am/wp-content/uploads/2017/02/Murad-Muradyan-3.jpg)
Մեր տեղեկություններով, Մ․ Մուրադյանն օրերս հավաքել է իր թիմն ու անհանգստություն հայտնել, որ մինչ իրենք իրար միս են ուտում, ԲՀԿ-ն լայն թափով բարգավաճում է։ Դրանից հետո գործի է անցել ծանր հրետանին՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է ՀՀԿ-ի ու Մուրադյանի օգտին քարոզչություն անում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: