Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մոտ Հաց բերողի հիշատակին նվիրված ակցիա է անցկացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի կենտրոնում, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մոտ Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված ակցիա է անցկացվել, փոխանցում է Rusarminfo-ն:

Դեսպանատան դարպասների մոտ Հայաստանի դրոշն է Արթուրի լուսանկարներով և ծաղիկներով:

«Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ըմբռնումով է մոտենում Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված քաղաքացիների նախաձեռնությանը»,-հայտնել է դեսպանատան մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հաց բերող Արթուր Սարգսյանը մահացել է մարտի 16-ին սիրտ անոթային անբավարարությունից: «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել և պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:




Լրահոս