Որքան ունեցվածք ունի ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված սուսերամարտիկ թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել Հայաստանի իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով եւ համամասնական ցուցակով առաջադրված թեկնածուների հայտարարագրերը:

Թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով «Քեթրին» հասարակական կազմակերպության, «Քեթրին» սուսերամարտի ակումբ ՀԿ-ի տնօրեն Սրապիոն Մխիթարյանն ունի Երեւանում մեկ բնակարան, մեկ ավտոտնակ եւ մեկ «BMW 520 I» մակնիշի ավտոմեքենա: Իսկ որպես եկամուտ ՀԿ-ի տնօրենը նշել է «Քեթրին գրուպ»-ից ստացած աշխատավարձը՝ 1 մլն 544 հազար դրամը, 60 հազար դրամի չափով թոշակը եւ բանկերից մեկից ստացած 222 հազար դրամ վարկը: Նշենք, որ թեկնածուի դրամական միջոցները կազմել են 1.3 մլն դրամ եւ 14 հազար 500 դոլար:




Լրահոս